Իրանում հրաժեշտ են տվել անհետ կորած 400 նահատակներին
Դեկտեմբեր 28, 2022 08:33 Asia/Tehran
Իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցի օրն Իրանի ամբողջ տարածքում հրաժեշտ են տվել Իրան-Իրաք ութամյա պատերազմի ժամանակ անհետ կորած 400 նահատակներին, որոնց մասունքները հուղարկավորվել են Թեհրանում և այլ քաղաքներում:
Արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի և այլ քաղաքների բնակիչների, ինչպես նաև ռազմական պաշտոնյաների ներկայությամբ:
Թեհրանում անհետ կորած նահատակների հրաժեշտի արարողությանը ներկա է գտնվել և ելույթ է ունեցել նաև նախագահ Էբրահիմ Ռայիսին: