Այսօր երեկոյան մեկնարկելու են Իրանի բանակի «Զոլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i190230-Այսօր_երեկոյան_մեկնարկելու_են_Իրանի_բանակի_Զոլֆաղար_1401_համատեղ_զորավարժությունները
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգողը  հայտնել է  հինգշաբթի երեկոյան Ջասկի շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները մեկնարկելու մասին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 12:50 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգողը  հայտնել է  հինգշաբթի երեկոյան Ջասկի շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները մեկնարկելու մասին: 

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆաղար-1401» համատեղ զորավարժությունների հրամանատար, ծովակալ Հաբիբոլլա Սայյարին հինգշաբթի օրը  հրավիրված մամուլի ասուլիսում ասել է.-««Յա Զահրա Սալամոլլահ Ալայհա(թարգ.Ով Զահրա, խաղաղություն լինի նրա վրա)»ծածկագրով զորավարժությունները մեկնարկելու են հինգշաբթի երեկոյան Ջասկի շրջանում և Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում մինչև  Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում  10 աստիճան հյուսիսային ուղեծիր»:

Նա հավելել է. «Այս զորավարժություններում ներգրավված են  ցամաքային զորքերի հետևակային, զրահատեխնիկական և մեքենայացված ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության ուժերի պաշտպանական համակարգեր, նավերի և բանակի նավատորմի կոմանդոսներ։ Զորավարժություններն տեղի են ունենալու   կործանիչ-ռմբակոծիչների աջակցությամբ և «Ինքնավստահություն, հզորություն և կայուն անվտանգություն» առանցքային կարգախոսով»:

Ծովակալ Սայյարին նշել է.- «Տարածաշրջանի երկրներին ուղղված Իրանի բանակի մեծ զորավարժության ուղերձը բխում է՝ առանց օտարների՝ բոլորը միասին խաղաղություն հաստատելու սզկբունքից»:

«Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է արտատարածաշրջանային երկրները, հատկապես ԱՄՆ-ն և Բրիտանիան դուրս գան տարածաշրջանից»,ասել է ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին: