Այսօր երեկոյան մեկնարկելու են Իրանի բանակի «Զոլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգողը հայտնել է հինգշաբթի երեկոյան Ջասկի շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները մեկնարկելու մասին:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆաղար-1401» համատեղ զորավարժությունների հրամանատար, ծովակալ Հաբիբոլլա Սայյարին հինգշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսում ասել է.-««Յա Զահրա Սալամոլլահ Ալայհա(թարգ.Ով Զահրա, խաղաղություն լինի նրա վրա)»ծածկագրով զորավարժությունները մեկնարկելու են հինգշաբթի երեկոյան Ջասկի շրջանում և Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում 10 աստիճան հյուսիսային ուղեծիր»:
Նա հավելել է. «Այս զորավարժություններում ներգրավված են ցամաքային զորքերի հետևակային, զրահատեխնիկական և մեքենայացված ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության ուժերի պաշտպանական համակարգեր, նավերի և բանակի նավատորմի կոմանդոսներ։ Զորավարժություններն տեղի են ունենալու կործանիչ-ռմբակոծիչների աջակցությամբ և «Ինքնավստահություն, հզորություն և կայուն անվտանգություն» առանցքային կարգախոսով»:
Ծովակալ Սայյարին նշել է.- «Տարածաշրջանի երկրներին ուղղված Իրանի բանակի մեծ զորավարժության ուղերձը բխում է՝ առանց օտարների՝ բոլորը միասին խաղաղություն հաստատելու սզկբունքից»:
«Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է արտատարածաշրջանային երկրները, հատկապես ԱՄՆ-ն և Բրիտանիան դուրս գան տարածաշրջանից»,ասել է ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին: