Դեյ ամսի 9-ի՝ խորափանցության և Վիլայաթի հետ ուխտակցության օրվա բանաձևը
https://parstoday.ir/hy/news/iran-i190264-Դեյ_ամսի_9_ի_խորափանցության_և_Վիլայաթի_հետ_ուխտակցության_օրվա_բանաձևը
Դեյ ամսի 9-ի սխրագործության, Վիլայաթի հետ ումմայի ուխտակցության ու խորաթափանցության օրվան նվիրված արարողության եզրափակիչ բանաձևն ընթերցվեց Թեհրանի բնակիչների հավաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 14:42 Asia/Tehran

Դեյ ամսի 9-ի սխրագործության, Վիլայաթի հետ ումմայի ուխտակցության ու խորաթափանցության օրվան նվիրված արարողության եզրափակիչ բանաձևն ընթերցվեց Թեհրանի բնակիչների հավաքում:

Դեյ ամսի 9-ի ժողովրդական սխրագործության և  գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ հինգշաբթի օրը, Թեհրանի բնակիչների, և անվտանգությունը պաշտպանող նահատակների ընտանիքների մասնակցությամբ: 

Դեյ ամսի 9-ի սխրագործության տարելիցին  նվիրված  միջոցառման ժամանակ հրապարակված եզրափակիչ բանաձևում ասված է.«Դեյ ամսի 9-ն Իրանի մեծ ժողովրդի հաղթանակի և վեհության տարելիցի օրն է, նրա խորաթափանցության, բանականության,  խելամտության, աստվածային զորության և  կրոնական ու հեղափոխական ոգու դրսևորման օրը»:

Բանաձևի այլ հատվածում ասված է.-«Թշնամու կոչերի ձախողումն առավել քան երբևէ պարզ դարձավ և փողոցային անկարգությունների նախագիծը մտավ փակուղի, բայց այլ խռովությունները դեռ չեն ավարտվել»: 

«Իսլամական Իրանը նոր իսլամական քաղաքակրթության իրականացման և նոր աշխարհակարգի կոորդինատները փոխելու շարժիչ ուժն է»,-ասվել  է բանաձևում։