Դեյ ամսի 9-ի՝ խորափանցության և Վիլայաթի հետ ուխտակցության օրվա բանաձևը
Դեյ ամսի 9-ի սխրագործության, Վիլայաթի հետ ումմայի ուխտակցության ու խորաթափանցության օրվան նվիրված արարողության եզրափակիչ բանաձևն ընթերցվեց Թեհրանի բնակիչների հավաքում:
Դեյ ամսի 9-ի ժողովրդական սխրագործության և գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ հինգշաբթի օրը, Թեհրանի բնակիչների, և անվտանգությունը պաշտպանող նահատակների ընտանիքների մասնակցությամբ:
Դեյ ամսի 9-ի սխրագործության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հրապարակված եզրափակիչ բանաձևում ասված է.«Դեյ ամսի 9-ն Իրանի մեծ ժողովրդի հաղթանակի և վեհության տարելիցի օրն է, նրա խորաթափանցության, բանականության, խելամտության, աստվածային զորության և կրոնական ու հեղափոխական ոգու դրսևորման օրը»:
Բանաձևի այլ հատվածում ասված է.-«Թշնամու կոչերի ձախողումն առավել քան երբևէ պարզ դարձավ և փողոցային անկարգությունների նախագիծը մտավ փակուղի, բայց այլ խռովությունները դեռ չեն ավարտվել»:
«Իսլամական Իրանը նոր իսլամական քաղաքակրթության իրականացման և նոր աշխարհակարգի կոորդինատները փոխելու շարժիչ ուժն է»,-ասվել է բանաձևում։