Իրանի արձագանքը Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի անհիմն պնդումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i190318-Իրանի_արձագանքը_Սիոնիստական_ռեժիմի_վարչապետի_անհիմն_պնդումներին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը, կրկնելով Իրանի դեմ իր կեղծ պնդումները, ձգտում է ինքնություն ստեղծել անօրինական ռեժիմի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 13:27 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի անհիմն պնդումներին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը, կրկնելով Իրանի դեմ իր կեղծ պնդումները, ձգտում է ինքնություն ստեղծել անօրինական ռեժիմի համար:

Նա ասաց«Անկումը Սիոնիստական ​​ռեժիմի էության և ինքնության մեջ է»:

Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրը, ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհիմն պնդումների, Թվիթերում գրել է. «Սիոնիստական ​​ռեժիմն ավելի քան 70 տարի  փորձում է դուրս գալ ինքնության ճգնաժամից»։

Նա հստակեցրել է՝ Պաղեստինը չի կարող ավերվել, և անկումը Սիոնիստական ​​ռեժիմի էության մեջ է։ 

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր կաբինետի ամենակարևոր առաքելությունն է «կանխել Իրանի կողմից Իսրայելի ոչնչացումը» և պնդել է որ իր ռեժիմը կաշխատի խափանել «միջուկային զենք» ձեռք բերելու Թեհրանի ջանքերը։ 

Հինգշաբթի օրը Բենիամին Նեթանյահուի առաջարկած կաբինետը Սիոնիստական ​​խորհրդարանից (Քնեսեթ) ստացավ վստահության ձայն, և Նեթանյահուն պաշտոնապես դարձավ այս ռեժիմի նոր վարչապետը:

Նեթանյահուի կաբինետը պատմության մեջ ամենածայրահեղ կաբինետն է, և այս հարցն արժանացել է ներքին և արտաքին բողոքների։