Իրանի արձագանքը Սիոնիստական ռեժիմի վարչապետի անհիմն պնդումներին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետը, կրկնելով Իրանի դեմ իր կեղծ պնդումները, ձգտում է ինքնություն ստեղծել անօրինական ռեժիմի համար:
Նա ասաց«Անկումը Սիոնիստական ռեժիմի էության և ինքնության մեջ է»:
Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրը, ի պատասխան Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհիմն պնդումների, Թվիթերում գրել է. «Սիոնիստական ռեժիմն ավելի քան 70 տարի փորձում է դուրս գալ ինքնության ճգնաժամից»։
Նա հստակեցրել է՝ Պաղեստինը չի կարող ավերվել, և անկումը Սիոնիստական ռեժիմի էության մեջ է։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր կաբինետի ամենակարևոր առաքելությունն է «կանխել Իրանի կողմից Իսրայելի ոչնչացումը» և պնդել է որ իր ռեժիմը կաշխատի խափանել «միջուկային զենք» ձեռք բերելու Թեհրանի ջանքերը։
Հինգշաբթի օրը Բենիամին Նեթանյահուի առաջարկած կաբինետը Սիոնիստական խորհրդարանից (Քնեսեթ) ստացավ վստահության ձայն, և Նեթանյահուն պաշտոնապես դարձավ այս ռեժիմի նոր վարչապետը:
Նեթանյահուի կաբինետը պատմության մեջ ամենածայրահեղ կաբինետն է, և այս հարցն արժանացել է ներքին և արտաքին բողոքների։