Բանակի Զոլֆաղար 1401 համատեղ զորավարժություն՝ Թիրախների նույնականացում և ոչնչացում անօդաչու սարքերով
https://parstoday.ir/hy/news/iran-i190322-Բանակի_Զոլֆաղար_1401_համատեղ_զորավարժություն_Թիրախների_նույնականացում_և_ոչնչացում_անօդաչու_սարքերով
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Զուլֆաղար 1401 համատեղ զորավարժության խոսնակն ասել է.««Մոհաջեր 6», «Աբաբիլ 3» «Նովին» և «Արաշ» անօդաչու թռչող սարքերը, թռչելով զորավարժությունների ընդհանուր տարածքի վրայով, հետևել են հակառակորդի ուժերի տեղաշարժերին և ոչնչացրել նախատեսված թիրախները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 13:54 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Զուլֆաղար 1401 համատեղ զորավարժության խոսնակն ասել է.««Մոհաջեր 6», «Աբաբիլ 3» «Նովին» և «Արաշ» անօդաչու թռչող սարքերը, թռչելով զորավարժությունների ընդհանուր տարածքի վրայով, հետևել են հակառակորդի ուժերի տեղաշարժերին և ոչնչացրել նախատեսված թիրախները։

Հինգշաբթի օրը ԻԻՀ-ի բանակի Զուլֆաղար 1401 համատեղ զորավարժությունները մեկնարկել են հարավարևելյան շրջաններում, Մաքրանի ափին, Հորմուզի նեղուցի արևելքում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում գտնվող Օմանի ծովում: Այս զորավարժությունների մամուլի խոսնակ բրիգադային գեներալ «Ալիռեզա Շեյխը» հավելել է.«Մոհաջեր 6» մարտավարական և մարտական ​​անօդաչու թռչող սարքը ի վիճակի է կատարել տարբեր ռազմական և ոչ ռազմական առաջադրանքներ»։

Նաև իրանական բանակի «Արաշ» կործանիչ անօդաչու թռչող սարքը մեծ տարածությամբ արագ և ճշգրիտ գործողությամբ թիրախավորել է նշանակված կետը։

«Արաշ» անօդաչու թռչող սարքը նախագծվել և արտադրվել է իրանցի փորձագետների կողմից և հագեցած է ինֆրակարմիր և էլեկտրաօպտիկական որոնիչով, որը լրացուցիչ հնարավորություններ է տալիս այս անօդաչու թռչող սարքին։

Այս անօդաչու թռչող սարքը կկարողանա բարձր ճշգրտությամբ թիրախավորել տարբեր թիրախներ։