Դեյի 9-ի սխրանքի ոգեկոչում Իսլամական Իրանի տարբեր քաղաքներում
Ողջ Իսլամական Իրանում հեղափոխական ժողովրդի ներկայությամբ տեղի է ունեցել դեյ ամսի 9-ի՝ մեծարգո խնամակալության հետ իմաստնության և ուխտի օրվա ոգեկոչման արարողությունը:
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ը, համընկնում է 2018 թվականի իրանական դեյ ամսի 9-ի երթի՝ Իրանի հերոսական և պետականամետ ժողովրդի աշուրայական տարելիցի հետ, որը համարվում է շրջադարձային հեղափոխության պատմության մեջ և ևս մեկ ոսկյա էջ է Իսլամական Իրանի պարծանքների գրքում:
1388 թ.-ի դեյ ամսի 9-ը՝ 2009-ի դեկտեմբերի 30-ը հիշեցնում է ժողովրդի միլիոնանոց քայլարաշավը, որ կտրուկ պատասխան էր ուղղված խռուվություն հարուցող գործակալներին:
Դեյ ամսի 9-ի աստվածային օրը անվանակոչվել է խնամակալության հետը ուխտակցության և իմաստնության օր և Իսլամական Իրանի ժողովուրդը ներկայանալով փողոցներում կրկին ցույց տվեց, որ անշեղորեն շարունակում է Իմամի ու նահատակների ճանապարհը:
Այս արարողության ընթացքում երթի մասնակիցները, իրենց ձեռքերում պահելով Իրանի եռագույն դրոշներն ու Գերագույն առաջնորդին սատարելու թեմայով ցուցապաստառներ, վանկարկել են հակաթշնամական և հակաիմպերիալիստական կարգախոսներ՝ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «Մահ խնամակալության հակառակորդներին»։