Դեյի 9-ի սխրանքի ոգեկոչում Իսլամական Իրանի տարբեր քաղաքներում
https://parstoday.ir/hy/news/iran-i190330-Դեյի_9_ի_սխրանքի_ոգեկոչում_Իսլամական_Իրանի_տարբեր_քաղաքներում
Ողջ Իսլամական Իրանում հեղափոխական ժողովրդի ներկայությամբ տեղի է ունեցել դեյ ամսի 9-ի՝ մեծարգո խնամակալության հետ իմաստնության և ուխտի օրվա ոգեկոչման արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 14:44 Asia/Tehran

Ողջ Իսլամական Իրանում հեղափոխական ժողովրդի ներկայությամբ տեղի է ունեցել դեյ ամսի 9-ի՝ մեծարգո խնամակալության հետ իմաստնության և ուխտի օրվա ոգեկոչման արարողությունը:

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ը, համընկնում է 2018 թվականի իրանական դեյ ամսի 9-ի երթի՝ Իրանի հերոսական և պետականամետ ժողովրդի աշուրայական տարելիցի հետ, որը համարվում է  շրջադարձային հեղափոխության պատմության մեջ և ևս մեկ ոսկյա էջ է Իսլամական Իրանի պարծանքների գրքում: 

1388 թ.-ի դեյ ամսի 9-ը՝ 2009-ի դեկտեմբերի 30-ը հիշեցնում է ժողովրդի միլիոնանոց քայլարաշավը, որ կտրուկ պատասխան էր ուղղված խռուվություն հարուցող գործակալներին: 

Դեյ ամսի 9-ի աստվածային օրը անվանակոչվել է խնամակալության հետը ուխտակցության և իմաստնության օր և Իսլամական Իրանի ժողովուրդը ներկայանալով փողոցներում կրկին ցույց տվեց, որ անշեղորեն շարունակում է Իմամի ու նահատակների ճանապարհը: 

Այս արարողության ընթացքում երթի մասնակիցները, իրենց ձեռքերում պահելով Իրանի եռագույն դրոշներն ու Գերագույն առաջնորդին սատարելու թեմայով ցուցապաստառներ, վանկարկել են հակաթշնամական և հակաիմպերիալիստական կարգախոսներ՝ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «Մահ խնամակալության հակառակորդներին»։