Քանանի. Նահատակ Սոլեյմանիի ինքնությունը շարունակում է ուժ ներշնչել դիմադրության ճակատին
https://parstoday.ir/hy/news/iran-i190370-Քանանի._Նահատակ_Սոլեյմանիի_ինքնությունը_շարունակում_է_ուժ_ներշնչել_դիմադրության_ճակատին
Անդրադառնալով «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար գեներալ Սոլեյմանիի անհատակությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ նահատակ Սոլեյմանիի ինքնությունը շարունակում է ուժ ներշնչել դիմադրության ճակատին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2022 13:03 Asia/Tehran

Անդրադառնալով «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար գեներալ Սոլեյմանիի անհատակությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ նահատակ Սոլեյմանիի ինքնությունը շարունակում է ուժ ներշնչել դիմադրության ճակատին:

Նասեր Քանանին շաբաթ օրը նահատակ Ղասեմ Սոլեյմանիի գործողություններին նվիրված  «Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը» թեմայով մասնագիտացված սեմինարի ժամանակ, որն ասել է,-«Նահատակ Սոլեյմանիի անձը բազմակողմանի է, և ըստ հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարության, նրա բազմակողմ  անհատականությունն ու  ուսմունքը կարելի է ուսումնասիրել»։

Նշելով, որ նահատակ Սոլեյմանիի բնավորության կողմերից մեկը դիմադրության ճակատում ազգային և միջազգային հզորության մեջ նրա ուժն է, Քանանին, հավելել է.«Նահատակ Սոլեյմանիի անհատականությունը  շարունակում է ուժ ներնչել դիմադրության ճակատին, և իրականում Հաջ Ղասեմը դիմադրության ճակատի միջազգային դեմքն էր»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ հակառակորդի հաշվարկներով՝ Սոլեյմանիի սպանության արժեքը ավելի քիչ է եղել, քան նրա հզոր անհատականությունը հանդրուրժելու արժեքը։ Այդ իսկ պատճառով նրա նկատմամբ մահափորձ են իրականացրել։