Իրանի բանակի ծանր հրետանային կրակը Զոլֆաղար զորավարժություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i190374-Իրանի_բանակի_ծանր_հրետանային_կրակը_Զոլֆաղար_զորավարժություններում
Իրանի բանակի հրետանային ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերը և մեքենայացված հետևակային բրիգադները «Զոլֆաղար» համատեղ զորավարժությունների հիմնական փուլերում շարունակել են ուժեղ կրակոցներով թիրախավորել հակառակորդի դիրքերն ու ամրությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2022 13:52 Asia/Tehran

Իրանի բանակի հրետանային ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերը և մեքենայացված հետևակային բրիգադները «Զոլֆաղար» համատեղ զորավարժությունների հիմնական փուլերում շարունակել են ուժեղ կրակոցներով թիրախավորել հակառակորդի դիրքերն ու ամրությունները։

Ամենամյա ավանդույթի համաձայն՝ուրբաթ առավոտյան Մաքրանի ափերին և հարավ-արևելյան շրջաններում մեկնարկել են Իրանի Զինված ուժերի «Զոլֆաղար» համատեղ զորավարժությունները:

Իրանի ԶՈՒ-ի «Զոլֆաղար» համատեղ զորավարժությունների օպերատիվ փուլերում 55-րդ օդադեսանտային բրիգադը զրահատեխնիկայի և մարդատարների կիրառմամբ, հրետանային ստորաբաժանումների, հետախուզական և հարձակողական անօդաչու սարքերի, ռազմաօդային ուժերի և մեքենայացված հետևակային բրիգադների ներգրավածությամբ և բանակի օդուժի ծանր հրետանային կրակի աջակցությամբ  ոչնչացրել է հակառակորդի դիրքերն ու ամրությունները: 

Զորավարժությունների այս փուլում հետախուզական անօդաչու թռչող սարքերը հայտնաբերում և լուսանկարում են զորավարժությունների բոլոր տարածքները և ինֆորմացիան ուղարկում հրամանատարության և կառավարման շտաբ՝ մասնակից ստորաբաժանումների գործողությունների  իրականացման  համար: Օժանդակ գործողություններ են իրականացրել նաև մարտական ​​և հարձակողական անօդաչու սարքերը։

Զոլֆաղար զորավարժությունների խոսնակ բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխը հայտնել է, որ իրանական բանակի ցամաքային ուժերի ավիացիայի  ուղղաթիռները կարողացել են ցուցադրել իրենց օպերատիվ կարողությունները՝ անբարենպաստ եղանակային պայմաններում օպերատիվ թռիչքներ իրականացնելով։

Զոլֆազար զորավարժության խոսնակը նշել է, որ զորավարժությունների այս փուլին մասնակից ստորաբաժանումների կարևոր հատկանիշներից են հրետանային ծանր համազարկի հզորությունը, հրետանու և  ցամաքային ուժերի ավիացիայի   ստորաբաժանումների շարժունակությունն ու ճշգրիտ թիրախավորումը, ինչը թույլ չի տվել հակառակորդին ներթափանցել երկիր:

 

Իրանի Զինված ուժերի «Զոլֆաղար» զորավարժության հիմնական փուլի ընթացքում զորավարժությունների  ընդհանուր  տարածք մուտք գործելու մտադրություն ունեցող  կազմակերպված հարձակողական նարնջագույն ուժերի անօդաչու թռչող սարքերը հայտնաբերվեցին և  բացահայտվեցին,զորավարժությունների ընդհանուր տարածքում տեղակայված ռադիոտեղորոշիչ համակարգերի միջոցով, այնուհետև երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի համակարգմամբ կործանվել են «Մաջիդ»  հրթիռային և «Խաթամ» հրետանային կրակի կառավարման համակարգերի միջոցով: