ԻԻՀ առաջնորդ.Չպետք է մոռանալ գիտական ​​առաջընթացի և գիտության ահմանները հատելու հարցը
(last modified Mon, 02 Jan 2023 13:35:21 GMT )
Հունվար 02, 2023 17:05 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Եվրոպայում ուսանողների իսլամական ասոցիացիաների միության կենտրոնական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.-«Չպետք է մոռանալ գիտական ​​առաջընթացի և գիտության սահմանները հատելու հարցը»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր  Եվրոպայում Իսլամական ուսանողական ասոցիացիաների միության կենտրոնական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ իսլամական ասոցիացիաներն համարել է Իսլամական Հանրապետության  հարստություններից մեկը,որն ունի եզակի առաքելություններ, ասելով՝ «Կայուն քայլերի  շարունակումը, շրջակա միջավայրի վրա ազդելը և Իսլամական Հանրապետության նոր խոսքի լուսաբանումն  իսլամական ասոցիացիաների անհրաժեշտ աշխատանքներից են»։

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի  հաղորդմամբ, այաթոլլահ Խամենեին այս հանդիպմանը հարգելով Եվրոպայում Իսլամական ուսանողական ասոցիացիաների միության հիմնադիր՝ հանգուցյալ Հոջաթ-օլ-էսլամ դոկտոր Էժեյիի հիշատակը,  բարձր է գնահատել   երիտասարդ ուսանողների գործունեությունը , ովքեր ունեն նոր և հեղափոխական հայացքներ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.- «Իսլամական  ասոցիացիաներն ստեղծվել են երկու նպատակներով՝ ամրապնդել անդամների մտավոր և կրոնական հիմքերը, ինչպես նաև ազդել շրջակա միջավայրի վրա, սակայն արտերկրում  իսլամական միություններն ունեն մեկ այլ առաքելություն՝ ներկայացնելու Իսլամական Հանրապետության հիմնական ու կենտրոնական գաղափարը»:

Նա առանցքային  է համարել  Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքների, այդ թվում՝ հանրապետականության ու  իսլամի կապի լուսաբանումը, ասելով՝  Իսլամական Հանրապետության նոր խոսքն այն է,որ մի իշխանության կազմավորման մեջ  ժողովրդից բացի, նույնպես ազդեցիկ են կրոնի և հավատքի սկզբունքները:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ներկա պայմաններում  իսլամական միությունների  արդիականացումը  անհրաժեշտություն է համարել պահպանելով սկզբունքներն ու  հիմքերը: Նա նշել է.«Որոշ սկզբունքներ ու հասկացություններ կայուն են,ինչպես արդարության սկզբունքը, որը հազարավոր տարիներ առաջ գոյություն են ունեցել և չեն հնացել բայց  արդարության իրականացման գործում կա փոփոխության և  նորարարության հնարավորություն»:

Նշելով,որ գիտության և գիտական ​​առաջընթացի հիմնախնդիրն վերջին տարիներին երկրի ընդհանուր դիսկուրսն է եղել  և բարձր գնահատելով  գիտական ​​հանդիպումների անցկացումը Եվրոպայում  իսլամական ուսանողական ասոցիացիաների ընթացիկ համաժողովում, գերապատիվ առաջնորդն ասել է.«Չպետք է մոռանալ գիտական ​​առաջընթացի և գիտության ահմանները հատելու հարցը,  և չպետք է ենթադրել, որ կրոնական և հեղափոխական ասպեկտներին ուշադրություն դարձնելով  կանտեսվի  գիտական ​​առաջընթացը»։