Տարածաշրջանի անվտանգության պահպանման վճռական ուղերձով ավարտվեցին ԻԻՀ բանակի զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i190500-Տարածաշրջանի_անվտանգության_պահպանման_վճռական_ուղերձով_ավարտվեցին_ԻԻՀ_բանակի_զորավարժությունները
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զոլֆաղար 1401» համատեղ զորավարժություններն ավարտվել են նավերի և սուզանավերի շքերթով և ռազմաօդային ուժերի կործանիչների թռիչքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2023 14:52 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զոլֆաղար 1401» համատեղ զորավարժություններն ավարտվել են նավերի և սուզանավերի շքերթով և ռազմաօդային ուժերի կործանիչների թռիչքով։

«Զոլֆաղար 1401» զորավարժություններն ավարտվել են երկուշաբթի օրը՝ տարածաշրջանի անվտանգության պահպանման հարցում Իրանի վճռական ուղերձով։

Շքերթում, որն անցկացվել է գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավիի, ծովակալ Սայարիի և բանակի օդային, ՀՕՊ և ռազմածովային ուժերի հրամանատարների ներկայությամբ, ռազմածովային նավատորմի բոլոր տեսակի լողացող ստորաբաժանումները, կործանիչներ, հրթիռային կայաններ,  նավեր և սուզանավեր շքերթ են անցկացրել «Սահանդ» գլխավոր հրամանատարի նավի դիմաց։ 

Այս շքերթին մասնակցել են F4 կործանիչներ, ռազմաօդային ուժերի Mirage և P3F հետախուզական ինքնաթիռներ և ռազմաօդային ուժերի տարբեր ուղղաթիռներ  և նավերի և սուզանավերի ստորաբաժանումներ։

Զոլֆաղար 1401 զորավարժության շքերթին ներգրավված  տեխնիկան կիրառված սարքավորումները միայն մի մասն էր՝ օգտագործված հարմարությունների, որը հիմնված էր տարածաշրջանային ստորաբաժանումնների կարողությունների վրա:

«Զոլֆաղար 1401»  զորավարժությունն անցկացվել է ավելի քան 200 սերիաների և տարբեր ռազմական սցենարների կատարմամբ հարավ-արևելքում, Մաքրանի ափին, Օման ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում: