ԻԻՀ առաջնորդ.Ժամանակակից Արևմուտքը հանցագործություն է կատարել կանանց արժանապատվության դեմ
ԻԻՀ առաջնորդը նշելով,որ կանանց վերաբերյալ արևմտյան կեղծավոր հավակնորդների նկատմամբ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը պահանջատիրական է, ասել է.«Ժամանակակից Արևմուտքը և արևմտյան անկում ապրող մշակույթն այս հարցում իրոք մեղավոր է և հանցագործություն է կատարել կանանց արժանապատվության դեմ»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին այսօր մշակութային, սոցիալական և գիտական ոլորտներում կրթված և ակտիվ գործունեություն ծավալած հարյուրավոր կանանց հետ հանդիպման ժամանակ «աշխատանքի ասպարեզը» և «կնոջը որպես հաճույք դիտելը» Արևմուտքում կանանց նկատմամբ երկու հիմնական չարաշահումներ որակելով նշել է.«Արևմուտքում կանանց ազատության հարցը բարձրացնելու հիմնական նպատակը նրանց տնից գործարան քարշ տալն էր,և որպես էժան աշխատուժ օգտագործելը»:

Անդրադառնալով այն վիճակագրությանն ու փաստերին, որ նույնիսկ ներկայացնում են արևմտյան երկրների պաշտոնական կենտրոնները, հեղափոխության գերագույն առաջնորդը կանանց իրավունքների պաշտպանության մասին Արևմուտքի անհիմն պնդումները որակեց որպես ծայր աստիճան լկտիություն և հավելեց.-«Կապիտալիստական համակարգի ենթադրյալ ազատությունը հավասարազոր է կանանց «գերության» և նրանց նկատմամբ «վիրավորանքի», որ նույնիսկ մարդ ամաչում է նշել Արևմուտքում տեղի ունեցող որոշ միջադեպեր»:
Նշելով,որ Արևմուտքում ընտանիքը քայքաված է, Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Այս վտանգի դեմ նույնիսկ բողոքել են արևմտյան բարեփոխիչ մտածողները ,սակայն Արևմուտքում ընտանիքի աստիճանական փլուզման տեմպերն այնքան արագ են, որ անհնար է կանգնեցնել կամ ուղղել այն:

Այաթոլլահ Խամենեին նաև անդրադառնալով հիջաբի դեմ վերջին դեպքերին,ասել է.«Այս դեպքերի իրականացմանն ուղղված ջանքերի ու կոչերի դեմ ո՞վ ոտքի կանգնեց: Կանայք հենց իրենք էին, որ ոտքի կանգնեցին, մինչդեռ չարագործները հույս ունեին, որ այսպես կոչված, վատ հիջաբ կրող կանայք վերջ կդնեն հիջաբ կրելուն, բայց կանայք դա չարեցին և խփեցին հիջաբի դեմ քարոզչություն կատարողների և կոչ անողների բերանին»:
Նշելով, որ հիջաբն անկասկած անձեռնմխելի անհրաժեշտություն է , հեղափոխության գերագույն առաջնորդը հավելեց, որ այս անձեռնմխելի անհրաժեշտությունը չպետք է պատճառ դառնա որ հիջաբը ամբողջությամբ չպահպանողները մեղադրվեն անհավատության կամ հակահեղափոխության մեջ։

Կարևորելով և անմոռանալի համարելով կանանց ուղղված Իսլամական Հանրապետության ծառայությունները, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Մինչ հեղափոխությունը իմաստուն , գիտնական և հետազոտող կանանց թիվը շատ քիչ էր, սակայն հեղափոխությունը հանգեցրեց կրթված կանանց աճին, այնպես, որ որոշ տարիներին աղջիկ ուսանողների թիվը գերազանցել է տղա ուսանողների թվին,և այսօր մեծ թվով կանայք աշխատում են տեխնոլոգիայի և գիտության տարբեր ճյուղերում»: