ԻՀՊԿ-ի գործողությունների գծով փոխհրամանատարն զգուշացրել է սիոնիստներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների գծով փոխհրամանատար Աբբաս Նիլֆորուշանը խոսքն ուղղելով սիոնիստներին ասել է.«Համոզված եղեք, որ դուք 81 տարեկան չեք դառնա, դուք կփլուզվեք ներսից և այս փլուզման նշաններն նկատվում են ձեր կեղծ իշխանության ձևավորման մեջ, որը իրար եք կապում կարկատաններով»:
Գեներալ Աբբաս Նիլֆորուշանը հավելել է. -«Նեթանյահու, շատ ջանքեր մի գործադրիր, հեղափոխության երկրաշարժի հետցնցումները հասել են Թել Ավիվի փողոցներ ու պողոտաներ, վերջ տուր սադրանքներին, որքան շատ թափահարեք ձեր ձեռքերն ու ոտքերը, այնքան ավելի եք սուզվելու ձեր իսկ փլուզման ճահճում»։
«Իրանի մեծ ժողովուրդը ամուր կանգնած է հեղափոխության խրամատներում, և մենք կանգ չենք առնելու մինչև կեղծ, մանկասպան և մարդասպան ռեժիմի ոչնչացումը», նշել է գեներալ Նիլֆորուշանը: