Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը մեկնել է Կատար
https://parstoday.ir/hy/news/iran-i190712-Իրանի_Կենտրոնական_բանկի_գլխավոր_տնօրենը_մեկնել_է_Կատար
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը՝ մասնագիտացված պատվիրակության գլխավորությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա է ժամանել Պարսից ծոցի երկրների հետ դրամավարկային և բանկային հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2023 17:23 Asia/Tehran
  • Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը մեկնել է Կատար

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը՝ մասնագիտացված պատվիրակության գլխավորությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա է ժամանել Պարսից ծոցի երկրների հետ դրամավարկային և բանկային հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Ֆարզինին Դոհա կատարած այցի ժամանակ ուղեկցում է Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարար Մեհդի Սաֆարին։

Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի  օրակարգում է Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև դրամական և բանկային փոխանակումների ու համագործակցության ավելացումը։

Կատարն Իրանի արտաքին քաղաքականության թիրախային և առաջնահերթ երկրներից մեկն է, և երկկողմ հարաբերությունների պատմության վերանայումը ցույց է տալիս, որ Թեհրան-Դոհա հարաբերությունները միշտ էլ խորը և աճող են եղել: