Այն ալ-Ասադում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարձակմամբ Իրանը նվաստացրեց ԱՄՆ-ին
Հունվարի 8-ին, Իրաքում Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակման տարելիցն է: Հարձակում, որը լայն արձագանք ստացավ համաշխարհային լրատվամիջոցներում։
Ի պատասխան ԱՄՆ կառավարության հրամանով իրականացված ահաբեկչական գորոծողության միջոցով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, 2020թ. հունվարի 8-ին ԻՀՊԿ-ն 13 հրթիռ, այդ թվում՝ «Ֆաթեհ-313» և «Ղիամ» բալիստիկ հրթիռներ արձակեց Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վրա, որը գտնվում էր Իրաքի Ալ Անբար նահանգում, և ճշգրիտ հարվածելով իր թիրախներին՝ ոչնչացրեց ամերիկյան կարևոր ռազմական տեխնիկան:
Դոնալդ Թրամփը, ով այդ ժամանակ ցբաղեցնում էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, պնդում էր, որ Այն ալ-Ասադի վրա Իրանի հրթիռային հարձակուման հետևանքով ոչ մի զինվոր չի սպանվել կամ վիրավորել:
ակայն փետրվարին Պենտագոնը հայտարարեց, որ 109 զինվոր ստացել է ուղեղի ցնցում: Պատկերները, որոնք CNN-ը և այլ լրատվամիջոցներ հրապարակեցին Այն ալ-Ասադից, ցույց էին տալիս, որ ռազմաբազայում տեղի են ունեցել ավերածություններ:
Իսկ ամերիկյան կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մաքքենզին խոստովանեց, որ նախկինում ամերիկյան աբայի վրա նման հարձակում չի իրականացվել , և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռներն ընկել են ամերիկացի զինվորների վրա։