Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Անկարգությունների նպատակն էր ոչնչացնել երկրի ուժեղ կողմերը
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը պատմության իրադարձություններն անվանել է մեծ փորձառություններ կամ աստվածային ավանդույթներ:
Ղոմի ապստամբության տարելիցի (9 հունվարի, 1978 թ.) կապակցությամբ, քաղաքի մի խումբ բնակիչներ, Թեհրանի Իմամ Խոմեյնիի հոսեյնիեում, հանդիպխել են ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է համարել դասեր քաղել 1978 թվականի հունվարի 9-ին Ղոմում տեղի ունեցած դեպքերից և ասել.«Ամբողջ երկրում Ղոմի կրոնական և հեղափոխական ժողովրդի դրոշի ներքո սկսված հսկայական շարժումը նպատակ ուներ տապալել բռնապետական ռեժիմը, դուրս բերել Իրանը Արևմուտքի վերահսկողույունից և վերականգնել երկրի պատմական և իսլամական ինքնությունը: Որովհետև փահլավիի ժամանակաշրջանի Իրանը ջախջախվեց ամերիկացիների կեղծ մշակույթի և քաղաքական-ռազմական գերակայության ոտքերի տակ»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը սրբազան պաշտպանությունը որպես ժողովրդի պարտքի զգացման, ժամանակին ներկայության և ռիսկի դիմելու վառ օրինակ է համարել և ասել.«Իրաքի նախկին դիկտատոր Սադամը բազմաթիվ ռեսուրսներով և ԱՄՆ-ի, Խորհրդային Միության, ՆԱՏՕ-ի և հետադիմական երկրների աջակցությամբ՝ հարձակվեց Իրանի վրա նպատակ ունենալով մասնատել Իրանը, սակայն Իրանը հաղթեց այս պատերազմում։ Եվ նրանք ոչ մի բան չկարողացան անել, և նույնիսկ մեկ թիզ չբաժանվեց երկրի հողից»:
Այաթոլլահ Խամենեին իսլամական համակարգի հետ թշնամության հիմնական պատճառը համարել է հեղափոխության հաղթանակը և Իրանին Ամերիկայի ծանր տիրապետությունից փրկելը և անդրադառնալով ամերիկյան հեղինակավոր կենտրոնից գաղտնի փաստաթղթի հրապարակմանը, հիմնվելով Իսլամական Հանրապետությունը տապալելու ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Ջիմի Քարթերի հրամանին, նա ասացին. «Ըստ այս փաստաթղթի, Քարթերը ԿՀՎ-ին հրահանգում է տապալել Իսլամական Հանրապետությունը, իսկ տապալման առաջին ռազմավարությունը, քարոզչության օգտագործումն է»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը վերլուծելով վերջին անկարգությունների նախագծողների նպատակն ասել է.«Արտաքին թշնամու ձեռքն այս իրադարձություններում լիովին ակնհայտ էր, և ճիշտ չէ, որ ոմանք հերքում են արտաքին թշնամու ներգրավվածությունը և ասում, որ այդ իրադարձությունները ձեր մեղքով են»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Եվրոպայի ակնհայտ և անհերքելի դերին վերջին իրադարձություններում, նա մատնանշեց, որ թշնամու ամենակարևոր գործիքն այս անկարգություններում քարոզչությունն էր կիբերտարածության և արևմտյան, արաբական ու եբրայական լրատվամիջոցների կողմից։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս հարցը բացատրել է անդրադառնալով այնպիսի ուժեղ կետերի, ինչպիսիք են երկրի անվտանգությունը, կրթական ու գիտական կենտրոնները փակելով դադարեցնել գիտական առաջընթացը, Ներքին արտադրության աճի կասեցում և զբոսաշրջության նման ծաղկող բաների կասեցում:
Նա հավելել է. «Իհարկե, կասկած չկա, որ կան տնտեսական և կենսապահովման խնդիրներ, բայց արդյո՞ք այս խնդիրը լուծվում է աղբամանների այրմամբ և փողոցային անկարգություններով»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Անկասկած, այդ գործողությունները դավաճանություն են, և պատասխանատու կառույցները դավաճանության հետ լուրջ և արդար են վերաբերվում»։