Զգուշացում Թուրքիայի ամբարտակների կառուցման մեգանախագծերի կապակցությամբ. Ուշադիր եղեք Արաքսի մեր բաժնին
https://parstoday.ir/hy/news/iran-i191100-Զգուշացում_Թուրքիայի_ամբարտակների_կառուցման_մեգանախագծերի_կապակցությամբ._Ուշադիր_եղեք_Արաքսի_մեր_բաժնին
ԻՌՆԱ լրատվական գործակալությունն անդրադառնալով Արաքս գետի չորացմանը, առաջին անգամ մեկ օրով զգուշացրել է Թուրքիայի ամբարտակաշինական մեգանախագծերի իրականացման եւ դրա բնապահպանական, տնտեսական ու անվտանգության հետեւանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2023 14:49 Asia/Tehran

ԻՌՆԱ լրատվական գործակալությունն անդրադառնալով Արաքս գետի չորացմանը, առաջին անգամ մեկ օրով զգուշացրել է Թուրքիայի ամբարտակաշինական մեգանախագծերի իրականացման եւ դրա բնապահպանական, տնտեսական ու անվտանգության հետեւանքների կապակցությամբ:

«Ուշադիր  եղեք Արաքսի մեր բաժնին» վերնագրով հոդվածում ԻՌՆԱ-ն գրել է.«Անցած շաբաթ Արևմտյան Ատրպատական նահանգի Ջուլֆայի շրջանի Արաքս գետի ջրամատակարարումը մեկ օրով ընդհատվել էր թուրքական կողմից»:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե Թուրքիայի DAP ջրի նախագիծն ավարտվի, ապա Իրանի հյուսիս-արևմուտքում բնապահպանական աղետ տեղի կունենա:

Փորձագետների կարծիքով, Թուրքիայի ջրային նախագծերի իրականացումը կարող է հանգեցնել նույնիսկ Արաքս գետում Իրանի մասնաբաժնի 50% կրճատմանը։

Արաքս սահմանային գետը սկիզբ է առնում Թուրքիայի Մինգուլդաղ լեռներից, անցնում Հայաստանով և հունը շարունակելով միանում է Արփաչայ գետին և վերջապես հոսում Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի ընդհանուր սահմանով։

Փորձագետների կարծիքով, երբ Արաքսի ջուրը կրճատվի, մեծ վնաս կկրի տարածաշրջանի գյուղատնտեսական տնտեսությունը, բացի այդ, կնվազի նաեւ ջրի որակը և Արաքսի շրջանի բնակիչները խմելու ջրի խնդիրներ կունենան։ Բացի այդ, երբ հողերը չոռոգվեն ու չորանան, կբախվենք աերոզոլների երեւույթի հետ։