Զգուշացում Թուրքիայի ամբարտակների կառուցման մեգանախագծերի կապակցությամբ. Ուշադիր եղեք Արաքսի մեր բաժնին
ԻՌՆԱ լրատվական գործակալությունն անդրադառնալով Արաքս գետի չորացմանը, առաջին անգամ մեկ օրով զգուշացրել է Թուրքիայի ամբարտակաշինական մեգանախագծերի իրականացման եւ դրա բնապահպանական, տնտեսական ու անվտանգության հետեւանքների կապակցությամբ:
«Ուշադիր եղեք Արաքսի մեր բաժնին» վերնագրով հոդվածում ԻՌՆԱ-ն գրել է.«Անցած շաբաթ Արևմտյան Ատրպատական նահանգի Ջուլֆայի շրջանի Արաքս գետի ջրամատակարարումը մեկ օրով ընդհատվել էր թուրքական կողմից»:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե Թուրքիայի DAP ջրի նախագիծն ավարտվի, ապա Իրանի հյուսիս-արևմուտքում բնապահպանական աղետ տեղի կունենա:

Փորձագետների կարծիքով, Թուրքիայի ջրային նախագծերի իրականացումը կարող է հանգեցնել նույնիսկ Արաքս գետում Իրանի մասնաբաժնի 50% կրճատմանը։
Արաքս սահմանային գետը սկիզբ է առնում Թուրքիայի Մինգուլդաղ լեռներից, անցնում Հայաստանով և հունը շարունակելով միանում է Արփաչայ գետին և վերջապես հոսում Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի ընդհանուր սահմանով։
Փորձագետների կարծիքով, երբ Արաքսի ջուրը կրճատվի, մեծ վնաս կկրի տարածաշրջանի գյուղատնտեսական տնտեսությունը, բացի այդ, կնվազի նաեւ ջրի որակը և Արաքսի շրջանի բնակիչները խմելու ջրի խնդիրներ կունենան։ Բացի այդ, երբ հողերը չոռոգվեն ու չորանան, կբախվենք աերոզոլների երեւույթի հետ։