Ռայիսի. Իրանի ժողովրդի պողպատե կամքի շնորհիվ ձախողվել են պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i191140-Ռայիսի._Իրանի_ժողովրդի_պողպատե_կամքի_շնորհիվ_ձախողվել_են_պատժամիջոցները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի ժողովրդի պողպատե կամքի շնորհիվ առավելագույն ճնշում գործադրելու և Իրանին նեղ դրության մեջ դնելու թշնամու փորձը ձախողվեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2023 12:38 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի ժողովրդի պողպատե կամքի շնորհիվ առավելագույն ճնշում գործադրելու և Իրանին նեղ դրության մեջ դնելու թշնամու փորձը ձախողվեց»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Պարսից ծոցից դեպի  երկրի կենտրոնական բարձրավանդակ ջրի տեղափոխման  նախագծի մեկնարկի և Յազդ նահանգում ջրի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության 16 նախագծերի բացման արարողության ժամանակ նշել է.«Այս ծրագրերը, որոնք իրականացվում են պատժամիջոցների պայմաններում, վկայում են պատժամիջոցների դեմ Իրանի ժողովրդի մեծ ջանքերի և պողպատե կամքի մասին»:

Ռայիսին ընդգծել է. «Իրանի կառավարությունը վճռական է լուծել խնդիրները՝ իրականացնելով մեծ ծրագրեր և հենվելով երկրի պաշարների ու կարողությունների վրա»։

Հանդիպում արդյունաբերության ոլորտի ակտիվիստների հետ, այցելություն վերականգնված արտադրամաս, մասնակցություն Ֆաթիմա Զահրայի ծննդյան տոնակատարությանը և Յազդ քաղաքի կառավարական պատվիրակության և վարչական խորհրդի անդամների համատեղ հանդիպմանը ներկա լինելը Իրանի նախագահ Ռայիսիի Յազդ նահանգ կատարած մեկօրյա այցի ծրագրերից են։