ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Թշնամու համապարփակ ծրագիրը ձախողվեց
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Հազրաթ Ֆաթիմա Զահրայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձի կապակցությամբ «Ահլ ալ-բեյթի»՝(Մուհամմադ մարգարեի ընտանիքի անդամների) մի խումբ գովերգուների և բանաստեղծների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ թշնամիների համապարփակ ծրագիրը ձախողվել է, քանի որ նրանց հաշվարկները սխալ են եղել:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է. «Գովերգությունը շիաների ժառանգությունն է և համակցված արվեստ, որը ստեղծվում է լավ ձայնի, լավ բանաստեղծության, հարմար երաժշտության և հիանալի բովանդակության համադրումից, և դրա բոլոր տարրերը պետք է լինեն գեղեցիկ, ինչպես մյուս կրոնական արժեքավոր տեքստերը»:
Ընդգծելով,որ թշնամին օգտագործել է բոլոր անհրաժեշտ գործոնները՝ երկիրը խաթարելու և ոչնչացնելու համար,Այաթոլլահ Խամենեին հավելել է. -«Անվտանգության գործոնը, լրտեսական թիմերի ներթափանցումը, իմպերիալիզմի բարձրացրած իրանաֆոբիայի աղմուկը, որոշ ներքին տարրերի իրենց հետ համընթաց դարձնելը, էթնիկական, կրոնական, քաղաքական և անձնական դրդապատճառները և հակաքարոզչությունը այլ խափանող գործոններ էին, որոնք ակտիվացրեցին նրանց: Սակայն այնուամենայնիվ նրանց չհաջողվեց իրականացնել իրենց ծրագիրը , քանի որ նրանց հաշվարկները սխալ էին»։
Գերապատիվ առաջնորդը նշել է.«Նրանք կարծում էին, որ Իրանի ժողովուրդը տնտեսական խնդիրների պատճառով կաջակցի իրենց դիվերսիոն և անջատողականության ծրագրին»։
«Նրանք կարծում էին, որ մի քանի վաճառված մարդկանց այլ երկրում ապաստան տալու խոստումներ տալով, և ցեխ շպրտելով Իրանի վրա , մեր երիտասարդությունը կհիասթափվի, մինչդեռ նրանք սխալվեցին, և ոչ ոք նրանց ուշադրություն չդարձրեց»,- ընդգծել է Այաթոլլահ Խամենեին։
«Մենք էլ պետք է զգույշ և ուշադիր լինենք, չկորցնենք զգոնությունը և չդառնանք մեծամիտ ու չասենք, որ հարցը փակվեց, պետք է հրապարակում մնանք ու գիտակցենք, որ ազգապահպանման գործոնը հույսն ու ազգային միասնությունն է»,ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը։