Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է համագործակցել Մեծ քսանյակի հետ
Հինգշաբթի օրը կայացած «Հարավի ձայնը» ԱԳ նախարարների վեբինարում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Իրանի դիրքորոշումներն ու տեսակետները՝ համաշխարհային կարևոր խնդիրների և միջազգային ասպարեզում հարավային երկրների ազդեցիկ դերակատարության կապակցությամբ:
Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Աշխարհն այսօր տառապում է բազմաշերտ և բարդ ճգնաժամերից և դիմակայում Covid-19-ի վերադարաձի հավանակության, պատերազմների ու ահաբեկչության, թույլ զարգացման ու աղքատության, տնտեսական անհավասարության, լճացման ու գնաճի դեմ»:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Սակայն որոշ երկրներ, գլոբալ խնդիրներն ու ճգնաժամերը լուծելու հարցում համագործակցելու փոխարեն, աշխատում են իրենց միակողմանի շահերի ուղղությամբ, ազդում միջազգային ֆինանսատնտեսական ինստիտուտների աշխատանքի վրա և պատժամիջոցների կիրառմամբ ճնշում գործադրում բազմակողմանիության կողմնակից անկախ երկրների վրա»:
Կոչ անելով քայլեր ձեռնարկել համաշխարհային խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել Մեծ քսանյակի հետ: Նա նաև առաջարկել է հարավի բնակչության շահերն ապահովելու, ինչպես նաև անդրադարձել բազմակողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն ապահովելու նպատակով «հարավային երկրների եռյակի» ձևավորմանը։