Հռոմում Իրանի դեսպան. Մենք չենք բանակցում Իրանի անկախության և անվտանգության շուրջ
Իտալիայում ԻԻՀ դեսպանը հայտարարել է. «Վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի դավադրություններն այդ երկրի ու իր դաշնակիցների թշնամական ու միջամտողական գործողությունների վկայությունն են:
Մոհամմադռեզա Սաբուրին հայտարարել է. «Իրանը որևէ երկրի հետ չի բանակցում իր անկախության ու անվտանգության շուրջ: Թեհրանի քաղաքականությունը ֆիքսված է և ուղղված չէ ո՛չ դեպի Արևելք, ո՛չ դեպի Արևմուտք»:
Հինգշաբթի օրը, Հռոմում Իրանի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին և արևմտյան լրատվամիջոցներում իրավիճակը ուռճացված ներկայացնելուն, Մոհամմադռեզա Սաբուրին ասել է. «Ճշգրտությունը, կոռեկտությունը, արդարությունը, նախապաշարմունքներից և հրահրումից խուսափելը լրագրության մասնագիտական էթիկայի կարևոր սկզբունքներից են: Սակայն ցավոք որշ լրատվամիջոցներ, իրենց հաղորդումներում հիմնվել են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ոչ հավաստի տվյալների վրա»:
Նա հավելել է. «Բոլորին առաջարկում եմ ուսումնասիրել այս խմբավորման հետ առընչվող փաստաթղթերը, այն ժամանակ, երբ դրա անունը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմցի ներաված էր ահաբեկչական խմբավորումների ցանկում, և հասկանալ, թե խմբավորումն ինչ հանցագործություններ է իրականացրել Իրանի ժողովրդի դեմ»:
Եմ որոշմամբ որոշ արբանյակներով իրանական ալիքների հեռարձակումը դադարեցնելու որոշման կապակցությամբ Սաբուրին ասել է, որ դա խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է:
Դասպանը հավելել է. «Դժբախտաբար, պատժամիջոցների, երրորդ երկրների ազդեցության, ինչպես նաև թշնամիների և նրանց լրատվամիջոցների կողմից հակաիրանական տրամադրությունների տարածման հետևանքով, այս հարաբերությունները տարիների ընթացքում ունեցել են վերելքներ և վայրէջքներ: Սակայն Թեհրանը և Հռոմը մշտապես փորձել են երկարաժամկետ հեռանկարի վրա հիմնված և փոխադարձ շահերից բխող քայլեր ձեռնարկել՝ այդ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»:
Անդրադառնալով Ուկրաինական ճգնաժամին, Սաբուրին նշել է, որ պատերազմի հենց սկլզբից, Իրանը հայտարարել է, որ դեմ է պատերազմին և պատրաստ է միջնորդել խաղաղության հաստատման համար:
Անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի բացառիկ անհատականությանը և ահաբեկչության դեմ պայքարում ԻՀՊԿ-ի դերին, դեսպանն ասել է. «Գեներալ Սոլեյմանին կարևոր և որոշիչ դեր է խաղացել հանցագործ ԱՄՆ-ի կողմից ստեղծված ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումների դեմ պայքարում»: