Նասեր Քանանին աարձագանքել է ԱՄՆ-ում սևամորթ ուսուցչի դաժան սպանությանը
Twitter-ում արած գրառման մեջ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է. «ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ ուսուցչի սպանությունը համընկել է աֆրոամերիկացի քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի օրվա հետ: Դա վկայում է այն մասին, որ Մարտին Լյութեր Քինգի սպանությունից 5 տասնյամյակ անց, ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքները չեն փոխվել և նրանք դեռևս ենթարկվում են ռասիստական վեաբերմունքի ու նրանց իրավունքները ոտնահարվում են»:
Քանանին հավելել է. «Ցավալի է, որ իր քաղաքական նպատակներին հասնելու համար այլ երկրների ներքին գործերին միջամտող և կոկորդիլոսի արցունքներ թափող ԱՄՆ-ն մտահոգված չէ իր երկրի ոստիկանության կողմից գործադրվող բռնության և խտրականության կիրառման կապակցությամբ ու լռում է նման հանցագործությունների դեպքում»:
Դատապարտելով երիտասարդ սևամորթ ուսուցչի սպանությունը, Քանանին նշել է, որ ամերիկյան կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի այս անմարդկային հանցագործության և մարդու իրավունքների, հատկապես՝ սևամորթների ու այլ ռասաների ներկայացուցիչների մարդու իրավունքների կոպիտ և համակարգված ոտնահարումների համար:
Հունվարի 13-ին ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակեցին ցնցող տեսանյութ՝ հայտնելով ոստիկանի կողմից հերթական սևամորթի սպանության մասին: