Քանանի Չաֆին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Նասեր Քանանի Չաֆին հինգշաբթի օրը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատներին, մերձավորներին, Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը»:
ՀՀ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է,որ 2023 թվականի hունվարի 19-ին ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։