Քանանի Չաֆին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i191632-Քանանի_Չաֆին_ցավակցություն_է_հայտնել_Հայաստանի_կառավարությանն_ու_ժողովրդին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2023 14:24 Asia/Tehran
  • Քանանի Չաֆին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

Նասեր Քանանի Չաֆին հինգշաբթի օրը  ցավակցություն է հայտնել  Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատներին, մերձավորներին, Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը»:

ՀՀ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է,որ 2023 թվականի hունվարի 19-ին ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։