Աննա Հակոբյանը Իրանում մասնակցել է նախագահ Ռայիսիի կազմակերպած ընդունելությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i191676-Աննա_Հակոբյանը_Իրանում_մասնակցել_է_նախագահ_Ռայիսիի_կազմակերպած_ընդունելությանը
Հունվարի 19-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2023 14:55 Asia/Tehran
  • Աննա Հակոբյանը Իրանում մասնակցել է նախագահ Ռայիսիի կազմակերպած ընդունելությանը

Հունվարի 19-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Ընդունելությանը մասնակցել են համագումարին մասնակցող բոլոր պատվիրակությունները, որոնց կազմում մեկ տասնյակից ավելի երկրների առաջին տիկիններ ու բարձր պաշտոն զբաղեցնող կանայք են։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ սրահում ներկա կանայք կարող են մեծ դեր ունենալ աշխարհի կանանց իրավունքները բարձր պահելու գործում։ Նա վստահություն է հայտնել, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ազդակ է, որ բոլորը պետք է նպաստեն կանանց դերի ու նրանց ազդեցության մեծացմանը։

«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» անցկացվում է հունվարի 20-ին։