Ղալիբաֆը պաշտոնապես դիմավորել է ՌԴ Դումայի նախագահին
Այսօր (երկուշաբթի) Իրանի Իսլամական խորհրդարնի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանում պաշտոնապես դիմավորել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կիրակի գիշեր ժամանել է Թեհրան:
ՌԴ Դումայի խոսնակի պաշտոնական ընդունելությունից հետո սկսվել է երկու երկրների խորհրդարանների նախագահների պաշտոնական հանդիպումը, որից հետո Ղալիբաֆն ու Վոլոդինը կմասնակցեն մամուլի ասուլիսին։
Թեհրանում Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության ծրագրերից է՝ Իրանի և Ռուսաստանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը և Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի համատեղ բարձրագույն խորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի անցկացումը։
Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Սեյյեդ Նեզամոդդին Մուսավին ասել էր. «Համատեղ հանձնաժողովի նիստը ունենալու է տարբեր օրակարգեր որոնցից են, էներգետիկ, տրանսպորտ, գյուղատնտեսություն, բանկային ու ֆինանսներ, անվտանգության և տարածաշրջանային հարցեր»։