Ղալիբաֆը պաշտոնապես դիմավորել է ՌԴ Դումայի նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i191838-Ղալիբաֆը_պաշտոնապես_դիմավորել_է_ՌԴ_Դումայի_նախագահին
Այսօր (երկուշաբթի) Իրանի Իսլամական խորհրդարնի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանում պաշտոնապես դիմավորել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2023 07:58 Asia/Tehran

Այսօր (երկուշաբթի) Իրանի Իսլամական խորհրդարնի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանում պաշտոնապես դիմավորել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կիրակի գիշեր ժամանել է Թեհրան:

ՌԴ Դումայի խոսնակի պաշտոնական ընդունելությունից հետո սկսվել է երկու երկրների խորհրդարանների նախագահների պաշտոնական հանդիպումը, որից հետո Ղալիբաֆն ու Վոլոդինը կմասնակցեն մամուլի ասուլիսին։

Թեհրանում Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության ծրագրերից է՝ Իրանի և Ռուսաստանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը և Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի համատեղ բարձրագույն խորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի անցկացումը։

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Սեյյեդ Նեզամոդդին Մուսավին ասել էր. «Համատեղ հանձնաժողովի նիստը ունենալու է տարբեր օրակարգեր որոնցից են, էներգետիկ, տրանսպորտ, գյուղատնտեսություն, բանկային ու ֆինանսներ, անվտանգության և տարածաշրջանային հարցեր»։