Ղալիբաֆը կարևորել է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի անհապաղ իրականացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i191854-Ղալիբաֆը_կարևորել_է_Իրանի_և_Ռուսաստանի_միջև_ռազմավարական_համաձայնագրի_անհապաղ_իրականացումը
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը ՌԴ Պետդումայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջեւ ռազմավարական համաձայնագրի արագ իրականացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2023 13:37 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը ՌԴ Պետդումայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջեւ ռազմավարական համաձայնագրի արագ իրականացումը։

ՌԴ Դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը, որն այսօր տեղի է ունեցել Թեհրանում Իսլամական խորհրդարանի և ՌԴ Դումայի խորհրդարանական համագործակցության համատեղ բարձրագույն հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում Մոհամմադ Բաղերր Ղալիբաֆը հայտարարել է.«Պետք է դիտարկել Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագիրը, և 25-ամյա պայմանագիրը հնարավորինս արագ կյանքի կոչել»։ 

Նա ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի պաշտոնյաները գիտեն, որ մենք գտնվում ենք երկկողմ և բազմակողմ հարաբերությունների և ազգային ու տարածաշրջանային խնդիրների կարևոր կետում»։

Վյաչեսլավ Վոլոդինն ասել է. «Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները դրական զարգացման ուղի են գտել, և երկու երկրների ղեկավարները լավ հարաբերություններ ունեն»։

Անդրադառնալով երկու երկրների սպառնալիքներին ու մարտահրավերներին՝ ՌԴ Դումայի ղեկավարն ասել է. «Իրանն ու Ռուսաստանը վաղուց կանգնած են պատժամիջոցների ու մարտահրավերների առջև, և այդ սպառնալիքները չեն խոչընդոտում հարաբերությունների զարգացմանը։ Իրականում պատժամիջոցների հիմնական նպատակն է պահպանել ամերիկյան հեգեմոնիան աշխարհում, բայց մենք պաշտպանում ենք մեր ազգային ինքնիշխանությունը և ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը»:

Նա հայտարարել է. «Ամերիկացիները սովոր են միջամտել այլ երկրների ներքին հարցերին և ցանկանում են օգտագործել աշխարհի բոլոր ռեսուրսները իրենց հարստությունն ավելացնելու համար»։

Վոլոդինն ասել է. «Եվրամիությունը հետևում է ԱՄՆ-ի քաղաքականությանը, եվրոպացի առաջնորդները պետք է ուժով իրենց անհրաժեշտ էներգիան և գազը ձեռք բերեն ոչ ռուսական շուկաներից և ավելի բարձր գներով, քան նախկինում, ինչը նրանց համար շատ դժվար է»։