Ռայիսի. Իրան-Սիրիա հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դիմադրության ոգու վրա
Երկուշաբթի օրը, Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ալի Մահմուդ Աբասի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էրբարահիմ Ռայիսին հայտարարել է. «Իրան-Սիրիա հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դիմադրության ոգու և ընդհանուր համոզմունքների վրա»:
Նշելով, որ սադրանքներից Սիրիայի ժողովրդին ու իշխանությունը պաշտպանելու զինված ուժերի գործողությունները հուսադրող են երկրի պագայի համար, Ռայիսին հավելել է. «Իրանը Սիրիայի իսկական բարեկամն է: Քանի որ ինչպես ահաբեկչության դեմ պայքարում կանգնած է եղել Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների կողքին, այսօր պատրաստ է կանգնել նրանց կողքին՝ երկրի վերակառուցման գործում և ամրապնդել երկկողմ տնտեսական համագործակցությունը»:
Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ալի Մահմուդ Աբասը նշել է, որ Սիրիան ահաբեկչության դեմ պայքարում հաղթեց իր իսկական եղբայրների ու բարեկյամների աջակցությամբ և այսուհետ ավելի ուժեղ դերակատարություն է ունենալու որպես Դիմադրության առանցքի օղակ: Նա հավելել է. «Դիմադրության առանցքը կարևոր դեր է խաղալու նոր աշխարհակարգի ձևավորման հարցում»:
Աբասը հավելել է. «Թշնամիները մշտապես փորձում են վնասել Իրանի ու Սիրիայի բարեկամական հարաբերություններին: Սակայն այդ հարաբերություններն այնքան ամուր են ու այնքան խորը արմատներ ունեն, որ որևէ մեկին դա չի հաջողվի: Եվ այդ հարաբերություններն օրեցօր ավելի են խորանալու»: