Ռայիսի.Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը, անարգանք է բոլոր կրոնների նկատմամբ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը, անարգանք է բոլոր կրոնների նկատմամբ»:
Հինգշաբթի օրը, Թեհրանում կայացած աղոթքի 29-րդ համաժողովում ունեցած ելույթում,դատապարտելով իրեն ազատության օրրան համարող Եվրոպայում Ղուրանի սրբապղծումը, Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է.«Նրանք, ովքեր անարդգում են Սուրբ Ղուրանը և Աստծո լավագույն արարածին,այսինքն մարգարեին, թող իմանան, որ անարգել են բոլոր աբրահամական կրոնները և մարդկությանը»:
Ռայիսին հստակեցրել է.- «Ողջ աշխարհում ոչ ոք չի ընդունում այս արարքը, քանի որ այն դեմ է մարդկային հասարակություններում խոսքի ազատությանը, և Ղուրանը և աստվածային կրոններն անարգելը տգեղ և մերժված արարք է»:
Անդրադառնալով մարդկության և մուսուլմանների դեմ եվրոպացիների հանցագործություններին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է. -«Եվրոպացիները, ովքեր հավակնում են թե պաշտպանում են մարդու իրավունքները, պետք է պատասխան տան հանրային կարծիքին և մուսուլմաններին»: