Արևմուտքը մարդու իրավունքներն օգտագործում է որպես ճշնման գործիք
https://parstoday.ir/hy/news/iran-i192084-Արևմուտքը_մարդու_իրավունքներն_օգտագործում_է_որպես_ճշնման_գործիք
Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին ասել է.« Արևմտյան երկրները մարդու իրավունքներն օգտագործում են որպես գործիք տարբեր ոլորտներում անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 12:56 Asia/Tehran
  • Արևմուտքը մարդու իրավունքներն օգտագործում է որպես ճշնման գործիք

Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին ասել է.« Արևմտյան երկրները մարդու իրավունքներն օգտագործում են որպես գործիք տարբեր ոլորտներում անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար»:

Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար՝ Քազեմ Ղարիբ Աբադին Փղոսկրի ափի Մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ Նամիզատա Սանգարեի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի  ժողովուրդը գտնվում է միակողմանի և դաժան պատժամիջոցների տակ, եթե արևմտյան երկրներն իսկապես մտահոգված են Իրանի ժողովրդի, կանանց և երեխաների իրավունքների համար, ապա պետք է դադարեցնեն Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները»։

Ղարիբ Աբադին նաև ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունում կանայք կարևոր դերակատարություն ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային տարբեր ոլորտներում, և մարդու իրավունքների պաշտպանությունը  հիմնական առաջնահերթություն է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում»:

 Փղոսկրի Ափի Մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահն իր գոհունակությունը հայտնելով «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային  համագումարին» մասնակցելու կապակցությամբ, ասել է.-« Այս համագումարը ոչ միայն   օգնեց  զարգացող երկրների կանայք  ծանոթանան միմյանց հետ, այլև թափանցիկ դարձրեց  Իրանում կանանց իրավիճակը և նրանց կարևոր դերն  ընտանիքում, հասարակության մեջ և քաղաքականության ոլորտում»: