ًՔանանի Չաֆի. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցությունն անկասկած շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i192088-ًՔանանի_Չաֆի._Իսլամական_հեղափոխության_պահապանների_կորպուսին_աջակցությունն_անկասկած_շարունակվում_է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մենք չենք վարանի աջակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 13:25 Asia/Tehran
  • ًՔանանի Չաֆի. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցությունն անկասկած շարունակվում է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մենք չենք վարանի աջակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»։

Նասեր Քանանի Չաֆին ասել է. «Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է իր լիակատար աջակցությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և որևէ կասկած չունի այդ հարցում»։

Քանանի Չաֆին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամ և վճռակամ է պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ազգային շահերը, իր պաշտոնական քաղաքակնության հիմնասյուները, և վճռական է դա իրականացնելու  արտաքին քաղաքականության սկզբունքների, հստակ մոտեցումների, միջազգային և ինքնիշխանության իրավունքի սկզբունքի շրջանակներում։

Անդրադառնալով եվրոպական և բրիտանական մի շարք անձանց և կառույցների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության նոր պատժամիջոցներին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարեց.«Ահաբեկչությանը և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ժողովրդի դեմ ահաբեկչական գործողություններ և բռնություն հրահրելու և խրախուսելու, Իրանի ներքին գործերին միջամտելու, բռնության և անկարգությունների խթանման, ստի հրապարակման և կեղծ տեղեկատվության տարածման, ինչպես նաև ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցների սրմանը մասնակցելու պատճառով,  Եվրամիության և Բրիտանիայի ռեժիմի մի խումբ անհատների և հաստատությունների  նկատմամբ պատժամիջոցներ է սահմանվել»: