Իրանում կկառուցվի երկրում ամենախոշոր արևային էլեկտրակայանը
https://parstoday.ir/hy/news/iran-i192158-Իրանում_կկառուցվի_երկրում_ամենախոշոր_արևային_էլեկտրակայանը
Foulad Mubarakeh Iran ընկերության գործադր տնօրենը հայտարարել է Foulad Mubarakeh Group-ի ներդրմամբ 600 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2023 10:07 Asia/Tehran
  • Իրանում կկառուցվի երկրում ամենախոշոր արևային էլեկտրակայանը

Foulad Mubarakeh Iran ընկերության գործադր տնօրենը հայտարարել է Foulad Mubarakeh Group-ի ներդրմամբ 600 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման մասին։

Մոհամմադ Յասեր Թայեբնիան նշել է. «Էլեկտրակայանը կկառուցվի 1200 հա տարածքում, երեք տարում և ներքին կապալառուների կողմից: Մինչև հաջորդ տարվա վերջը հնարավոր կլինի շահագործել էլեկտրակայանի մոտ 100 մեգավատտ հզորությունը»:

Նա հավելել է. «Հաշվի առնելով Իրանում օդի աղտոտվածության վիճակն, այրևային էլեկտրակայանը այլընտրանքային լավ տարբերակ է՝ ցածր հզորությամբ էլեկտրակայանների համար: Աշխարհի շատ երկրներ նույնպես սկսել են կառուցել նման էլեկտրակայաններ: Այն թույլ կտա տարեկան տնտեսել 350 մլն խմ գազ»։

Թայեբնիան ասել է. «Էլեկտրակայանի շինարարության ընթացքւոմ զբաղվածություն կապահովվի ավելի քան 600, իսկ շահագործման ընթացքում՝ 70 հոգու համար: Իսկ քանի որ  էլեկտրակայանի սարքավորումների մեծ մասը մատակարարվում է հայրենական արտադրողներից, կստեղծվեն նաև անուղղակի աշխատատեղեր, իսկ վերականգնվող էներգիայի ոլորտը կզարգանա»:  

Foulad Mubarakeh Iran ընկերության գործադիր տնօրենը նշել է. «Ներկայումս Իրանի արևային էլեկտրակայանների հզորությունը կազմում է 450 մեգավատ: Նոր էլեկտրակայանի հզորությունը 600 մեգավատ է, սակայն ուսումնասիրությունների համաձայն՝ հնարավոր է այն հասցնել մինչև 1000 մեգավատի»: