Իրանի ոչ նավթային արտահանման ծավալների ավելացում
Հունվար 27, 2023 13:43 Asia/Tehran
Վերջին 10 ամիսներին արտահանվել է ավելի քան 103 մլն. տոննա ապրանք, 45 մլրդ 300 մլն դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,93%-ով։
ԻԻՀ-ի մաքսատան տվյալներով՝ վերջին տասը ամիսներին երկրի ներմուծումը կազմել է 31 մլն տոննա՝ 48,5 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7,6 տոկոս քաշային նվազում է ցույց տալիս, իսկ արժեքային 16,86 տոկոս աճ։
Այս ընթացքում արտահանման ամենամեծ ուղղությունները եղել են Չինաստանը, Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Հնդկաստանը։
Նաև Իրանի արտաքին տարանցումը վերջին 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասել է 11 միլիոն տոննայի՝ 7,43 տոկոս աճով։
Պիտակ