Իրանի ոչ նավթային արտահանման ծավալների ավելացում
https://parstoday.ir/hy/news/iran-i192168-Իրանի_ոչ_նավթային_արտահանման_ծավալների_ավելացում
Վերջին 10 ամիսներին արտահանվել է ավելի քան 103 մլն. տոննա ապրանք, 45 մլրդ 300 մլն դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,93%-ով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2023 13:43 Asia/Tehran
  • Իրանի ոչ նավթային արտահանման ծավալների ավելացում

Վերջին 10 ամիսներին արտահանվել է ավելի քան 103 մլն. տոննա ապրանք, 45 մլրդ 300 մլն դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,93%-ով։

ԻԻՀ-ի մաքսատան տվյալներով՝ վերջին տասը ամիսներին երկրի ներմուծումը կազմել է 31 մլն տոննա՝ 48,5 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7,6 տոկոս քաշային նվազում է ցույց տալիս, իսկ արժեքային 16,86 տոկոս աճ։

Այս ընթացքում արտահանման ամենամեծ ուղղությունները եղել են Չինաստանը, Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Հնդկաստանը։

Նաև Իրանի արտաքին տարանցումը վերջին 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասել է 11 միլիոն տոննայի՝ 7,43 տոկոս աճով։