Ամիր Աբդոլլահյան. Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա իրականացված հարձակումն ահաբեկչական չի եղել
Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա իրականացված հարձակման վիրավորներին Թաջրիշի հիվանդանոցում այցելելուց հետո, Ադրբեջանի դեսպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ հարձակումն ահաբեկչական չի եղել և իրականացվել է անձնական դրդապատճառներով:
Թաջրիշ հիվանդանոցի տնօրենը նշել է, որ Թեհրանի այլ հիվանդանոցներից անեսթեզիոլոգիայի, օրթոպեդիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտների լավագույն մասնագետները մասնակցում են վիրավորների բուժմանը:
Նա նշել է, որ վիրավորներից մեկը վիրահատվել է և նրա վիճակը լավ է, իսկ երկրորդի ծնոտի և դեմքի վիրահատությունն ընթացքի մեջ է ու նրա ընդհանուր վիճակը լավ է։
Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն մամուլի ասուլիսւոմ հայտարարել է. «Պարոն նախարարին շնորհակյալ եմ՝ վիրավորներին այցելելու համար և բժիշկներից հատուկ ուշադրություն եմ ակնկալում: Բժշիկները նշել են, որ տուժածների վիճակը լավ է, իսկ վիրավորներից մեկի վիրահատությունն ընթացքի մեջ է»:
Նա հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կհայտարարի միջադեպի հետաքննության արդյունքները»:
Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ նախագահը դեպքի առընչությամբ հետաքննության կապակցությամբ հատուկ հանձնարարակաաններ է տվել, իսկ հարձակվողը ձերբակալված է և հարցաքննվում է: Նա հավելել է, որ դեպքի հետևանքով զոհված Ադրբեջանի քաղաքացու դիակի տեղափոխման հարցում համագործակցությունը կիրականացվի ամենաբարձր մակարդակով:
Հերքելով Բաքվում Ադրբեջանի դեսպանատան տարհանման մասին լուրերն Աբդոլլահյանը հավելել է. «Մենք փորձում ենք պահպանել հարաբերությունների մակարդակը, հոգեկան խաղաղությունը և կայացնել լավագույն որոշումը»։