Իրանի միջուկային արդյունաբերության նվաճումների ցուցահանդեսի բացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i192586-Իրանի_միջուկային_արդյունաբերության_նվաճումների_ցուցահանդեսի_բացումը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ բացվել է միջուկային արդյունաբերության ձեռքբերումների 53-րդ ցուցահանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2023 08:56 Asia/Tehran
  • Իրանի միջուկային արդյունաբերության նվաճումների ցուցահանդեսի բացումը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ բացվել է միջուկային արդյունաբերության ձեռքբերումների 53-րդ ցուցահանդեսը։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ հինգշաբթի առավոտյան բացվել է միջուկային արդյունաբերության ձեռքբերումների և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության վերջին նվաճումների 53-րդ ցուցահանդեսը։

Այս ցուցահանդեսում ներկայացված են Ատոմային էներգիայի կազմակերպության ձեռքբերումները, այդ թվում՝ երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, միջուկային չափման տարբեր համակարգերի նախագծումն ու կառուցումը, միջուկային միաձուլման տեխնոլոգիաները, գիտելիքների և քվանտային տեխնոլոգիաների ձեռքբերումը, տարբեր արդյունաբերական և նախագծման և կառուցման աշխատանքները: Ցուցադրվում են բժշկական լազերներ, միջուկային տեխնոլոգիայով գյուղատնտեսության զարգացում, պլազմային տեխնոլոգիայի զարգացում, ախտորոշիչ և բուժական ռադիոդեղերի արտադրություն։

Նաև 110 իզոտոպային կենսամոլեկուլների արտադրություն, Արաքի հետազոտական ​​ռեակտորի արդիականացում, ռադիոակտիվ թափոնների կառավարում, Բուշերի ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրության շնորհիվ հանածո վառելիքի սպառման խնայողություն, բնապահպանական տարբեր արտանետումների կրճատում, Բուշերի ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրության արդյունքում առաջացած աղտոտող գազերի կրճատում, էներգետիկ և հետազոտական​​ռեակտորների համար տարբեր տեսակի վառելիքի համալիրների նախագծման և արտադրության տեխնիկական գիտելիքների ձեռքբերում, ցիրկոնիումի և նոր համաձուլվածքների արտադրություն, ուրանի հարստացում՝ հենվելով տեղական գիտելիքների և վրա, տարբեր տեսակի ցենտրիֆուգների նախագծումն ու արտադրությունը տեղական գիտելիքներով և հումքներով այլ արտադրանքներից են, որոնք ցուցադրվել են։