Մոհամմադ Էսլամի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկի սխալ զեկույցը ուղղվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i192616-Մոհամմադ_Էսլամի._Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալության_տեսուչներից_մեկի_սխալ_զեկույցը_ուղղվել_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-« Իրանում ուրանի հարստացման Ֆորդո օբյեկտի շահագործման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկի անզգույշ զեկույցը ուղղվել է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2023 14:20 Asia/Tehran
  • Մոհամմադ Էսլամի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկի սխալ զեկույցը ուղղվել է

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-« Իրանում ուրանի հարստացման Ֆորդո օբյեկտի շահագործման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկի անզգույշ զեկույցը ուղղվել է»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նվաճումների 53-րդ ցուցահանդեսի շրջանակներում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին լրագրողներին ասել է.«Տեսուչները ժամանել են վայր և նրանց տրված բացատրություններից հետո, նշված տեսուչը հասկացել է իր սխալը, իսկ գործակալության քարտուղարության հետ նրանց համաձայնեցումից հետո հարցը գործնականում լուծվեց: Այսօր նաև նամակ է ուղարկվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գրասենյակից՝ ի պատասխան այս առնչությամբ գործակալության նախորդ նամակի»:

Էսլամին ասել է. «Ատոմային էներգիայի կազմակերպությունը տարբեր և բազմաթիվ անկարգությունների, ավերածությունների և պատժամիջոցների  կիրառման  հետևանքով հետևում է միջուկային արդյունաբերության տարբեր ոլորտներին»:

Միջուկային տեխնոլոգիան այն առանցքային և հիմնական տեխնոլոգիաներից է, որը մեծ ներդրում ունի նոր տեխնոլոգիաների և նոր արդյունաբերությունների զարգացման գործում։