Իրանի Թոլու 3 զգայական չափման և Նահիդ 2 հեռահաղորդակցական արբանյակների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i192934-Իրանի_Թոլու_3_զգայական_չափման_և_Նահիդ_2_հեռահաղորդակցական_արբանյակների_շնորհանդեսը
ցուցադրվել են Իրանի տիեզերական վերջին ձեռքբերումներ համարվող Թոլու 3 զգայական չափման և Նահիդ 2 հեռահաղորդակցական արբանյակները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2023 13:32 Asia/Tehran

ցուցադրվել են Իրանի տիեզերական վերջին ձեռքբերումներ համարվող Թոլու 3 զգայական չափման և Նահիդ 2 հեռահաղորդակցական արբանյակները:

Այս արարողությանը, որին ներկա էին կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար «Իսա Զարեփուրը» և տիեզերական գործակալության ղեկավար «Հասան Սալարիեն», ներկայացվել են «Նահիդ 2» արբանյակի որակային և «Թոլու 3» արբանյակի թռիչքային նմուշները։ 

Թոլու 3 արբանյակը տեղական չափման արբանյակ է՝ 10 մետր գունավոր պատկերի ճշգրտությամբ և 5 մետր սև ու սպիտակ պատկերի ճշգրտությամբ, իսկ Նահիդ 2 արբանյակը հեռահաղորդակցության արբանյակ է, որի կառուցմամբ Իրանը մուտք գործեց տիեզերական կապի արդյունաբերության ոլորտ:

Իրանն այժմ առաջին 10 երկրներից մեկն է, որն ունի արբանյակների և արբանյակային կրիչների արտադրության և արձակման ամբողջական ցիկլ:

Այս արարողության ընթացքում նշելով որ երկրի տիեզերական արդյունաբերությունը տեղական է Իրանի Տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել է, որ Իրանը բազմաթիվ լավ փորձեր է ձեռք բերել արբանյակների կառուցման ոլորտում։

Հասան Սալարիեն նշել է.«Իրանը շուտով կմտնի չափման, ռադիոտեղորոշիչի, հեռահաղորդակցական արբանյակների և ավելի ծանր արձակման սարքերի նախագծման և կառուցման նոր ոլորտներ՝ արժեքավոր տիեզերական ռեսուրսները շահագործելու բնական իրավունքին հասնելու համար: