Մեկնաբանություն՝ Աստվածային հզորությանն ապավինելն իսլամական հեղափոխության հաղթանակի գաղտնիքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i193288-Մեկնաբանություն_Աստվածային_հզորությանն_ապավինելն_իսլամական_հեղափոխության_հաղթանակի_գաղտնիքն_է
44 տարի առաջ պատմության մեջ աննախադեպ համաձայնություն կայացավ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի և նախկին ԽՍՀՄ-ի գլխավորությամբ Արևելքի միջև՝ չեզոքացնելու լուսահոգի Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ սկսված Իրանի ժողովրդի հեղափոխությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 12, 2023 08:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Աստվածային հզորությանն ապավինելն իսլամական հեղափոխության հաղթանակի գաղտնիքն է

44 տարի առաջ պատմության մեջ աննախադեպ համաձայնություն կայացավ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի և նախկին ԽՍՀՄ-ի գլխավորությամբ Արևելքի միջև՝ չեզոքացնելու լուսահոգի Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ սկսված Իրանի ժողովրդի հեղափոխությունը:

Այդ համաձայնության հետևանքով հրահրվեցին խռովություններ, էթնիկ ու ազգամիջյան  անկարգություններ, տեղի ունեցավ հեղափոխության ղեկավարների սպանություն, խիստ պատժամիջոցներ սահմանվեցին երկրի նկատմամբ և Իրանին պարատդրվեց պատերազմ, որը տևեց 8 տարի: Սակայն հեղափոխությունը փյունիկի պես վեր հառնեց  այս բոլոր աղետներից  ավելի ուժեղ, ավելի կենդանի ու ավելի կայուն։ 
Արևելյան բլոկը կամ կոմունիստական ճամբարը և արևմտյան բլոկը  կամ կապիտալիստական ճամբարը, Իրանի իսլամական հեղափոխությունը համարում էին իրական սպառնալիք կոմունիստական և կապիտալիստական գաղափարախոսությունների համար, որոնք իրենց համարում էին մարդկության ընտրության վերջին տարբերակը, այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ կրոնը դուսր է է մնացել  պատմության էջերից  և տեղ չունի մարդկության ապագայում: Սակայն հանկարծ տեղի ունեցավ մի հեղափոխություն, որը գլխավորում էր մի մեծ կրոնական բարեփոխիչ, ով Իսլամի ուսմունքները դարձրեց իր ելակետը և իսլամական համակարգը հիմնադրեց Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ամենամեծ ավերված բազայի ավերակների  վրա, որի ներկայացուցիչն էր շահի ժամանակվա Իրանը:  
Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը գործնական և վճռական վկայությունն էր մարքսիստական փիլիսոփայության անկման, որը կրոնը համարում էր «ժողովրդի տարբեր խավերի ափիոնը»։ Այս խնդիրը  պատճառ դարձավ, որ նախկին Խորհրդային Միությունը  թշնամանք տածի իսլամական հեղափոխության դեմ, թեև այդ թշնամանքը երկար չտևեց՝ 1991 թվականին Խ.միության փլուզման պատճառով: Բայց հենց այս թշնամանքի պատճառով էր, որ Խորհրդային Միությունը ութ տարի շարունակվող պատերազմի տարիներին, որը պարտադրվեց երիտասարդ Իսլամական հանրապետությանը, կանգնեց դաժան Սադդամի կողքին:  
Իսլամական հեղափոխության նկատմամբ  ԱՄՆ-ի և Արևմուտքի թշնամանքը պայմանավորված էր նրանով, որ հեղափոխությունն Իրանին ազատեց ԱՄՆ-ից  կախվածությունից, վտարեց Իսրայելի ռեժիմի դեսպանին և դեսպանատան շենքը տրամադրվեց պաղեստինցիներին:  Թեհրանի սրտում բացվեց աշխարհում Պաղեստինի առաջին դեսպանատունը: Միևնույն ժամանակ, հեղափոխության առաջնորդը հստակ  հայտարարեց, որ Իրանը կանգնած է Պաղեստինի ժողովրդի  կողքին՝ իր տարածքների  ամբողջական վերականգնման համար պայքարում։ Բացի այդ, հեղափոխության առաջնորդն իսլամական հեղափոխությունն անվանեց հակաիմպերիալիստական և ամբողջ աշխարհի իրավազրկվածների հովանավորը:  
Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի և դրա հարատևության գաղտնիքը թաքնված է ամենակարող Աստծուն Իրանի ժողովրդի լիակատար ապավինելու, ճիշտ այնպես, ինչպես այն թաքնված  է լուսահոգի Իմամ Խոմեյնիի իմաստության , ինչպես նաև նրա աշակերտի և ուղու հետևորդի՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի իմաստության մեջ: 
Այնուամենայնիվ, հեղափոխության թշնամիները չեն կարողանում հասկանալ այս գաղտնիքի ճշմարտացիությունը՝ նյութապաշտական գաղափարախոսությունների պատճառով, որոնք ղեկավարում  են նրանց տեսակետը աշխարհի և գոյության մասին: Աս անկարողությունը պատճառ է դարձել, որ նրանք ավելի քան չորս տասնամյակ անորոշության ու տարակուսանքի մեջ լինեն հեղափոխության նկատմամբ իրենց վերաբերմունքի հարցում: 
Իսլամական հեղափոխության թշնամիները ցանկանում էին ոչնչացնել այն, սակայն այսօր այս նույն հեղափոխությունը պաշարել  է նրանց  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և ձախողել նրանց ծրագրերը: Թշնամիները միաժամանակ չհաջողեցին Պաղեստինը վերացնել մարդկային հիշողությունից և որպես «անխուսափելի ճակատագիր»  Իսրայելի  հետ հարաբերությունների բնականոն դարձնելու համար շուկա գտնել: Բացիա յդ, Իսրայելը պարտվեց Իրանի հեղափոխությանը և այժմ ապրում է այն մշտական վախով, որ վերանալու է աշխարհի երեսից: 
Այսօր ԱՄՆ-ը ևս ապտակ է ստանում Իրանի հեղափոխությունից, առանց պատասխան տալու համարձակություն ունենալու և սա նույն իսլամական հեղափոխությունն է, որն ԱՄՆ-ը ուզում էր ոչնչացնել քառասունչորս տարի առաջ: