Քանանի. Սիոնիստական ռեժիմն անկարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմն ի վիճակի չէ ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ»։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր (երկուշաբթի) ամենշաբաթյա ասուլիսում Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի միջև ռազմական զորավարժությունների վերաբերյալ ասաց.«Սիոնիստական ռեժիմը բազմիցս ստացել է Իրանի պատասխանն իր ոտնձգողական ու ագրեսիվ քայլերի դեմ»:
Քանանին հավելել է, ԱՄՆ-ը Սիոնիստական ռեժիմի դաշնակիցն է և լիովին աջակցում է այդ ռեժիմին, ուստի պետք է պատասխանատվություն կրի այդ ռեժիմի գործողությունների համար։
ԱՄՆ-ում հակահեղափոխական ցույցերին թագավորական տապալված ռեժիմի խոշտանգող՝ Փարվիզ Սաբեթիի ներկայության մասին, արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հավակնող կառավարությունները դարձել են հանցագործների հովանավորները, և նման անցյալ ունեցող հանցագործը ներկա է ժողովրդավարության հավակնորդ երկրում»:
Քանանին ասել է.«Կարելի է ասել, սա Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության և հանցագործներին ապաստանելու ևս մեկ խորհրդանիշ է»:
Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների շարունակման վերաբերյալ Քանանին նաև ասել է. «Իրանը հավատարիմ է բանակցային ուղուն, և մյուս կողմերն ու ԱՄՆ-ը պետք է գործնականում դրսևորեն իրենց բարի կամքը բանակցություններերը վերսկսելու և համաձայնությունն իրագործելու կապակցությամբ:
Անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննայի հայտարարություններին, ով կոչ է արել գլոբալ գործողություններ ձեռնարկել Իրանի հրթիռային ծրագրի դեմ, Քանանին ասել է. «Պրոյեկտիվ տեսակետները չեն ազդում Իրանի և եվրոպական կողմերի միջև հարցերի և տարաձայնությունների ու թյուրիմացությունների լուծման գործընթացի վրա»:
Արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրանի իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության այցը Չինաստան շատ կարևոր զարգացում համարեց Իրան-Չինաստան երկկողմ հարաբերությունների ոլորտում։