Ամիր Աբդոլլահյան. Բահմանի 22-ի երթին իրանցիներ մասնակցությունն ապացուցեց, որ Իրանում հնարավոր չէ իրականացնել թավշյա հեղափոխություն
https://parstoday.ir/hy/news/iran-i193392-Ամիր_Աբդոլլահյան._Բահմանի_22_ի_երթին_իրանցիներ_մասնակցությունն_ապացուցեց_որ_Իրանում_հնարավոր_չէ_իրականացնել_թավշյա_հեղափոխություն
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Բահմանի 22-ի երթին իրանցիների մասնակցությունն ապացուցեց, որ Իրանում հնարավոր չէ իրականացնել թվաշյա հեղափոխություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2023 04:37 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Բահմանի 22-ի երթին իրանցիներ մասնակցությունն ապացուցեց, որ Իրանում հնարավոր չէ իրականացնել թավշյա հեղափոխություն

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Բահմանի 22-ի երթին իրանցիների մասնակցությունն ապացուցեց, որ Իրանում հնարավոր չէ իրականացնել թվաշյա հեղափոխություն»:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Համակցված պատերազմում ձախողվելուց հետո, դիվանագիտական և պաշտոնական հաղորդագրություններում և հանդիպումներում, թշնամիները փորձում են ձևացնել, թե որևէ առնչություն չեն ունեցել այդ իրադարձությունների հետ և Իրանի դեմ ուղղված որևէ ծրագիր չեն մշակել»: 
Նա հավելել է. «Սակայն ԱՄՆ-ն, Իսրայելն ու նրանց արևմտայն դաշնակիցները ԶԼՄ-ներում, համացանցում և անվտանգության ծառայությունների միջոցով, հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեցին մեր երկրի դեմ»: 
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Սակայն իմամ Խամենեիի իմաստուն դիրքորոշումների, ժողովրդի իմաստության ու համակարգին ժողովրդի աջակցության շնորհիվ, Իրանի դեմ ծրագրված պատերազմը ձախողվեց: Բահմանի 22-ին մեր երկրի մեծ ժողովուրդն ուղերձ հղեց թշնամուն, որ Իրանը թավշյա հեղափոխության երկիր չէ»: