Մեկնաբանություն-Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորել է երկրի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i193554-Մեկնաբանություն_Իսլամական_հեղափոխության_գերագույն_առաջնորդը_կարևորել_է_երկրի_պաշտպանունակության_բարձրացման_անհրաժեշտությունը
Պաշտպանական հզորության պահպանման և կատարելագործման անհրաժեշտությունը տարբեր երկրների համար տարբեր է, և քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական դիրք ունի և միշտ եղել է արտաքին թշնամիների սպառնալիքի տակ, անհրաժեշտ է շարունակաբար պահպանի և կատարելագործի  իր պաշտպանական հզորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2023 12:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորել է երկրի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունը

Պաշտպանական հզորության պահպանման և կատարելագործման անհրաժեշտությունը տարբեր երկրների համար տարբեր է, և քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական դիրք ունի և միշտ եղել է արտաքին թշնամիների սպառնալիքի տակ, անհրաժեշտ է շարունակաբար պահպանի և կատարելագործի  իր պաշտպանական հզորությունը:

Դա այն դեպքում,երբ  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում բազմաթիվ քաղաքական ճգնաժամերի պատճառով որոշ երկրների թուլությունը, ինչպես նաև արտաքին միջամտությունները,որոնց հետևանքով տեղի ունեցան  պատերազմներ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Եմենում, ցույց են տալիս, թե այս տարածաշրջանը  որքան ենթակա է բռնության և  անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի:

Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո թշնամիները, այդ թվում՝ ամերիկացիները, փորձեցին տարբեր միջոցներով, այդ թվում՝ ռազմական միջոցով ճնշում գործադրել Իրանի վրա, ընդորում հրահրեցին Իրաքի բաասական ռեժիմին հարձակվել Իրանի վրա և արդյունքում Իրանին պարտադրեց ութամյա  պատերազմը:

Այս պարտադրյալ պատերազմը մեծացրեց Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունն ու հաստատակամությունը՝ ստեղծելու և արտադրելու ամենաառաջադեմ զենքերն ու ռազմական տեխնիկան պաշտպանական բոլոր ոլորտներում, ինչպիսիք են հրթիռային, անօդաչու թռչող սարքերի, օդային, ծովային, ցամաքային, հակաօդային պաշտպանության, ռադարային և էլեկտրոնային ոլորտներում, և այժմ Իրանի պաշտպանական ու ռազմական  հզորությունը լավագույն գործոնն է ազգային անվտանգության պահպանման և երկրի սահմանների պաշտպանման համար։

ԻԻՀ պաշտպանական հզորության ամրապնդման անհրաժեշտության մյուս պատճառը, Սիոնիստական ռեժիմի նման թշնամիների ,ինչու չէ նաև  մրցակիցների  և տարածաշրջանային այլ տերությունների ջանքերն են իրենց ռազմական հզորությունը մեծացնելու համար,որի մասին են վկայում  նրանց ռազմական ծախսերի ավելանալը:

Որպես օրինակ՝ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականին Սիոնիստական ​​ռեժիմը 25 միլիարդ դոլար հատկացրել է իր ռազմական ծախսերին, ինչը մոտ 4 անգամ գերազանցում է Իրանի պաշտպանական բյուջեն։ Սաուդյան Արաբիան նույնպես ծախսել է 55 միլիարդ դոլար, ինչը 8 անգամ գերազանցում է 1401 թվականի Իրանի պաշտպանական բյուջեն։

Սա այն դեպքում, երբ Իրանը, որպես աշխարհի 17-րդ ամենաբազմամարդ և 18-րդ լայնածավալ երկիր,  ունի ամենացածր ռազմական ծախսերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, սակայն թշնամիները փորձում են Իրանի պաշտպանական հզորության աճը դարձնել գործիք, տարածաշրջանում և աշխարհում իրանաֆոբիա առաջացնելու համար։

Ակնհայտ է, որ մեր օրերում պաշտպանական հզորությունը ազգային հզորության հենասյուներից է, որը կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության  համար:  Գերագույն առաջնորդը բազմիցս ընդգծել է այս կարևորությունը և այն անհրաժեշտ է համարել սպառնալիքների կանխարգելման  ինչպես նաև երկրի անվտանգության պահպանման համար: 

Չորեքշաբթի օրը Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Իրանի ռազմական հզորությունը անհրաժեշտ չլինելու վերաբերյալ  թշնամու հաճախակի հարձակումներին ու կասկածներին, ասել է.-«Առաջին հերթին, մի երկիր ,որ այսքան թշնամի ունի պետք է մտածի իր և իր ժողովրդի մասին , ինչպես ,որ հեղափոխության սկզբում,երբ հասկացա ,ոմանք ցանկանում են վաճառել F-14 ինքնաթիռները,ես արագ հարցազրույց տվեցի և բացահայտեցի դա, և այդ որոշումը ձախողվեց: Հիմնվելով բանականության ու շարիաթի վրա, մենք լիովին ուշադրության կենտրոնում ենք պահել պաշտպանական ասպեկտները  և հիմնվելով Ղուրանի վրա, մենք ապագայում ևս ջանքեր կգործադրենք այս ապարեզում»: