ԻԻՀ նախագահ.Պատժամիջոցները չկարողացան կանգնեցնել Իրանի ժողովրդին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Թշնամիները ցանկանում էին պատժամիջոցներով կանգնեցնել Իրանի ժողովրդին, սակայն դա նրանց չհաջողվեց»:
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի մի մասը հրապարակվել է շաբաթ օրը, Իրանի դեմ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցների մասին ասել է.-«Փաստորեն դա նույն պատերազմն է, բայց դրա գործիքները փոխվել են։ Երեկ դա ռազմական գործիք էր, այսօր սանկցիաների գործիք է, և նրանք դաժանորեն հետեւում են այդ պատժամիջոցներին»։
ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանի ժողովրդի թշնամիներն էմբարգո են սահմանել անգամ հիվանդներին անհրաժեշտ դեղերի ներկրման վրա: Նրանք նույնիսկ արգելք են սահմանել թիթեռ հիվանդությամբ տառապող հիվանդ երեխաներին անհրաժեշտ դեղերի ներկրման վրա, ինչը շատ ցավալի է նրանց ընտանիքների համար»։
Ռայիսին ընդգծել է.-«Աշխարհի ժողովուրդը լավ գիտի, որ պատժամիջոցների արդյունքը, ժողովրդի վրա ճնշում գործադրելն է։ Նրանք հայտարարում են, որ պատժամիջոցները Իրանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար են, սակայն փաստորեն այդ պատժամիջոցների արդյունքում ժողովուրդն է տուժում»։
Պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, կա՞ տարբերություն «Ջո Բայդենի» և «Դոնալդ Թրամփի» վարչակազմի միջև Իրանի նկատմամբ վարած պատժամիջոցների քաղաքականության առումով, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է.-«Ինչպես Թրամփի վարչակազմը, Բայդենի կառավարությունը ևս վարում է պատժամիջոցների քաղաքականություն»:
Ռայիսին նաև միջուկային համաձայնագրի վերականգնման գործընթացի մասին ասել է. -«Իրանը ձգտում է հասնել լավ համաձայնության, բայց իրենք չեն ձգտում նման համաձայնության։ Նրանք դրժեցին իրենց խոստումը և դուրս եկան ՀԳՀԾ-ից, նրանք նույնպես լքեցին բանակցային սեղանը և հայտարարեցին, որ բանակցային սեղանի փոխարեն ցանկանում են փողոցներում անկարգություններ ու խոռովություններ առաջացնելով հակաիրանական նպատակներ հետապնդել»: