Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Հարավային Կովկասի հաղորդակցությունները բացելու գործընթացը։
Մոսկվան դրական դինամիկան է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը ճեպազրույցի ժամանակ:
«Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկի շարունակական մատակարարումները», – ասել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ դա հաստատում է «3+3» ձևաչափի զարգացման արդիականությունը։ Զախարովայի խոսքով` Մոսկվան բավականին դրական է տրամադրված այդ ձևաչափին, ավելին` կցանկանար վրացի գործընկերներին տեսնել այդ հարթակում, Մոսկվան վրացական կողմի հետ քննարկելու բան ունի։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։