Փետրվար 21, 2023 07:52 Asia/Tehran
  • Առաջիկայում կհրապարակվի Իրանի կողմից Եվրամիության դեմ սահմանված փոխադարձ պատժամիջոցների ցանկը

Առաջիկայում կհրապարակվի Իրանի կողմից Եվրամիության դեմ սահմանված փոխադարձ պատժամիջոցների ցանկը:

Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին: Նա նշել է. « Ի պատասխան Եվրամիության վերջին պատժամիջոցների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում կհրապարակի պատժամիջոցների իր ցուցակը»։ 
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին աջակցելու քաղաքականության շրջանակում, երկուշաբթի օրը, ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը հավանություն է տվել հակաիրանական պատժամիջոցների հինգերորդ փաթեթին:
Իրանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքի միջամտողական քաղաքականության հետևանքների կապակցությամբ և հայտարարել, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։
Իրանում անկարգությունների սկզբից ի վեր ԱՄՆ-ն  ու արևմտյան երկրները, նոր պատժամիջոցների կիրառմամբ, լրատվամիջոցների քարոզչության և կոշտ ու անհամաչափ դիրքորոշումներ արտահայտելով, փորձում են ակտիվ պահել անհանգիստ վիճակը։